▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ ոստիկանապետին` Երևանում «զբոսնող» մարտական շների հարձակման վտանգի խնդրով

Բաց նամակ ՀՀ Ոստիկանապետ պարոն Վլադիմիր Գասպարյանին

Հարգելի՜ պարոն Գասպարյան, 

Իմ և մի շարք երևանցիների կողմից, ովքեր երեկ, 2013 թ. Մայիսի 10-ին, ականատես են եղել Հյուսիսային Պողոտայում տեղի ունեցած զարհուրելի դեպքին, դիմում ենք Ձեզ հետեևյալ խնդրանքով՝ միջոցներ ձեռնարկել Հայաստանում, մասնավորապես Երևանում, հասարակական և մարդաշատ բոլոր վայրերում ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը ապահովելու համար, այսպես կոչված մարտական շների հարձակման վտանգից: Բազմիցս ականատես ենք եղել այգիներում, պուրակներում և այլ հասարակական վայրերում նմանատիպ շների առանց դնչկալի կամ թոկի զբոսանքի են բերվել և շրջակայքում գտնվող մարդկանց/երեխաների, կանանց, տարեցների/ համար պոտենցիալ վտանգ ներկայացրել:
Երեկվա ողբերգական դեպքից տուժվեց միայն մի անմեղ շնիկ, բայց դրա փոխարեն կարող էր լինել որևէ մարդ, անգամ երեխաներ կամ կանայք, որ այդ պահին գտնվում էին մոտակայքում:
Խնդրում ենք նմանատիպ շներին առանց թոկի և դնչկալի մարդաշատ վայրերում գտնվելու արգելքի խստացման միջոցառումներ ձեռնարկել, քանզի այդ կենդանիները սպառնում են իրենց շրջակայքում գտնվող քաղաքացիների անվտանգությանը, ինչը ևս մեկ անգամ ապացուցվեց վերը նշված դեպքով:
Պարոն Գասպարյան, խնդրում ենք Ձեզ երեկվա դեպքերի հետ կապված բոլոր մեղավորներին օրենքի սահմանում պատասխանատվության ենթարկել հետագայում նմանատիպ դեպքեր կանխելու համար:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էր բաց նամակ քաղաքապետին` Երևանում մարտական շների «զբոսանքը» կարգավորելու վերաբերյալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին