Տեղեկացրել էինք, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից կազմակերպված գալա-համերգին մասնակցել է նաև Ուելսի արքայազն Չարլզը:
Ըստ 168.am-ի՝ հրավիրվածները օպերայի շենք են մուտք գործել ետնամուտքից, քանի որ բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա էին անցկացնում մուտքի մոտ:
Հիշեցնենք, որ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը նախպրեին բաց նամակով դիմել է արքայազն Չարլզին` ուշադրություն հրավիրելով Հայաստանում բրիտանական մասնավոր ընկերության գործունեության արդյունքում բնապահպանական վտանգի վրա:
Ավտոմեքենաները մտնում էին Ազատության հրապարակ՝ հասնելով ընդհուպ Հով. Թումանյանի արձանին: Բնապահպան ակտիվիստների հարցին՝ արդյոք դա պատմամշակութային արժեքի ոտնահարում չէ՞, ինչպես հայտարարվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրելու ժամանակ, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանել է, թե դա ժամանակավոր է, և շուտով այդ մեքենաները դուրս են գալու Ազատության հրապարակից:
Տեսնյութերը` 168.am-ի՝ և Առաջին լրատվականի: