▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ Գորիսի կրակոցներից, որ հնչել են Սյունիքի մարզպետի տան մոտ

Արդեն տեղեկացրել ենք, որ  հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Գորիսում, ինչի արդյունքում կա մեկ զոհ:

shamshyan.com-ը նոր մանրամասներ է հաղորդել ու նշել,որ կրակոցները հնչել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ: Ինչպես Գորիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի մահացել է , իսկ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ըստ ֆոտոլրագրողի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության X զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է և թիկնապահը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի և որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ ավելի ուշ վիրավորներին Գորիսի բժշկակակն կենտրոնից ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են  Երևան: Գ. Շամշյանը հայտնում է, որ հանցագործությունը բացահայտված է:

Ըստ ֆոտոլրագրողի՝ կրակոցներից առաջ Ավո Բուդաղյանը Գորիսում հայտնի Սդղի լճում «կեր ու խումի» է եղել», որին ի դեպ ներկա է եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ինչից հետո քաղաքապետի թեկնածուն զանգահարել է եղբորը և չգիտես մտքներով ինչ է անցել, եղբոր հետ «կոկոները տաքացրած» և զինված այցելել են մարզպետ Ս. Խաչատրյանի տուն և առանց խոսք ու զրիցի՝ հայհոյանքներ տալով, կրակոցներ արձակել, ինչի արդյունքում մարզպետի մորաքրոջ թոռը հրազենային վնասվածք է ստացել, իսկ քաղաքապետի թեկնածուն և նրա եղբայրը, չտիրապետելով իրենց, շարունակել են անկանոն կրակոցներ արձակելը, ինչի արդյունքում էլ եղբայրը մահացել է, իսկ ՊՆ սպան հրազենային վնասվածք է ստացել:

Այդ պահին տանն են եղել նաև մարզպետի հարազատներից, ովքեր բարեբախտաբար չեն տուժել: Գորիսեցիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանք քավոր սանիկներ են: Դեպքի վայրում հայտնաբերվել են հանցագործության գործիք հրազենները, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներ: Տարեց գորիսեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, որ եղբայրների կողմից սա առաջին դեպքը չի և երբ նրանց «կոկոները տաքացած» է լինում, հրազեններով սկսում են «գյումրվա տրնգի պարել»: Գորիսեցիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանք քավոր սանիկներ են:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մարզպետ Ս. Խաչատրյանի հարևանի տեսախցիկները ֆիքսել են այդ ամենը և այդ կադրերը կօգնի քննչական մարմնին: Դեպքի վայրում հայտնաբերվել են հանցագործության գործիք հրազենները, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներ: Ըստ տեղեկությունների՝ փաստի առթիվ քննությունը հնարավոր է վարի Հատուկ քննչական ծառայությունը կամ ՊՆ քննչական ծառայությունը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին