▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա. Սեյրան Օհանյանը` ռազմական ինստիտուտի սպանության մասին

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, որին մասնակցել են ՊՆ փոխնախարարների, ԳՇ պետը, ՀՀ ՊՆ և ԳՇ վարչությունների պետերը: Այս մասին հայտնում է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով միջադեպին՝ Սեյրան Օհանյանը  ասել է. «Սա մեզ համար չափազանց մեծ ցավ է, կրկնակի ցավ ու կրկնակի ողբերգություն, քանի որ այն տեղի է ունեցել ապագա սպաների կրթական հաստատությունում: Մեզ համար անթույլատրելի են նման երեւույթները: Ցանկացած կերպ դրանք պետք է արմատախիլ արվեն ԶՈՒ-երից: Նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա»: ՊՆ նախարարը հանձնարարել է իրականացնել ծառայողական մանրազնին քննություն եւ պատժել բոլոր մեղավորներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին