▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ՝ ինչ է տեղի ունեցել Սուրեն Խաչարյանի տան մոտ. «Ա1+»

«Ա1+»-ը հրապարակել է իր ձեռքի  տակ հայտնված`  Գորիսում Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դաժան միջադեպի տեսագրությունը։

Կայքը նաև գրում է, որ ձեռնպահ է մնում մեկնաբանելուց, թե  որքանով է այն ամբողջական եւ լիարժեք ,  քանի որ դա  նախաքննական մարմնի գործն է։

«Ա1+»-ը  նաև նշում,  թե որոշել էր  չհրապարակել այս տեսանյութը, եթե չլիներ գլխավոր զինդատախազ Գևորգ Կոստանյանի արձագանքը Սյունիքի մարզպետարանի՝ երեկ տարածած հայտարարությանը։

Տեսագրությունն արված է ժամը 23-ի սահմաններում։ Երեւում է դաժան միջադեպի հետեւաքով սպանված Ավետիք Բուդաղյանի երկրորդ անգամ գալը Սյունիքի արդեն նախկին մարզպետի տուն։ Թե ինչ է եղել, դրանից առաջ, պարզ չէ։

Հիշեցնենք, որ պետական մարմինը՝ ի դեմս Սյունիքի մարզպետարանի, արդեն հրապարակել է այս տեսագրության նկարագրությունը։

 

Ա1+ գործակալության նյութն` այստեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին