▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրությունը մեղավոր չէ, որ Պ.Հայրիկյանի շորերին կրակոցի հետք չկա.Ստյոպա Սաֆարյան

Երեկ «Առաջին լրատվականով» հեռարձակվող «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում  ԱԻՄ նախագահ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը Երևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանին ողորմելի էր անվանել:

Այսօր, Մեդիա կենտրոնում, անդրադառնալով Պարույր Հայրիկյանի երեկվա զրույցին` Երևանի ավագանիում «Բարև Երևան» դաշինքի  ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ցավում է, որ քաղաքական գործիչը, ում 15- 16 տարեկանի աչքերով այլ կերպ էր նայում, այսօր իր աչքի առջև հառնել է ողջ մերկությամբ, քանի որ հանրային լսարանի առջև արտահայտվելիս բարեկրթություն և տակտ չունի` բառեր ընտրելու, արտահայտչամիջոցների դիմելու առումով:

«Պարույր Հայրիկյանի շատ քայլեր հանրությանը հասկանալի չեն և այստեղ հանրությունը մեղավոր չէ, ով քննարկում է հանրային գործչի վարքը` բացատրություններ ստանալու նպատակով: Բուռն, կոշտ ռեակցիան հասկանալի կլիներ, եթե հանրությունը հետաքրքրվեր Հայրիկյանի լոգարանով:  Հանրությունը մեղավոր չէ, որ իր շորերին կրակոցի հետք չկա, հանրությունը մեղավոր չէ, որ նա նախաճաշին, ճաշին, ընթրիքին որոշումներ է փոխում: Ես անձնական վիրավորանք չեմ հասցրել չեմ էլ հասցնելու նրան, պարզապես իմ ներսում քաղաքական էլիտայի հետ կապված բարձունքները փլուզվում են»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը` մանրամասնելով.

«Միջադեպը սկսվել է նրանից,  որ Դավթաշենից նստեցի տաքսի, իսկ վարորդը հարցրեց, թե դուք փարթիից ե՞ք գալիս: Իզուր չէ, որ ժողովուրդն ասում է մատղ-փարթի, քանի որ մատաղը երեկոյան չի լինում: Հետո Հայրիկյանն ասաց, որ փարթի չի եղել, մատաղ է արել»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին