▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարձր տեղում մենակ Սուրիկ Խաչատրյանն է եղել, կրակել.Էմիլ Բուդաղյան

aravot.am-ը գրում է, որ Արտակ Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, առաջիկայում նոր բացահայտումներ է անելու հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի մասին:

Մեկ հատված այդ հարցազրույցից.

 

Էմիլ Բուդաղյանն առայժմ պատմել է, որ միջադեպի օրն իր որդիները ոչ թե զինված հարձակվել են Ս. Խաչատրյանի տան վրա, այլ Խաչատրյանները հաշիվ մաքրելու համար նրանց կանչել են իրենց տուն. 


-  Ոչ թե հարձակվել են, այլ նրանք արդեն սպառազինված կանչել են իրենց տան մոտ հաշիվները մաքրելու: Մինչ այդ արդեն հաշիվներ էին մաքրել Ավետիքի հետ: Ավետիքը եղել է Լիսկայի մեքենայի մեջ, ինքը և իր թիկնապահը մեքենայի մեջ ծեծել են Ավետիքին, հետո մեքենայից իջեցրել են, էլ ինչ պետք է լիներ: Նրանք նախապատրաստել են այդ գործողությունը իրենց չենթարկվելու համար: Տեսանյութը նայեք, կտեսնեք, ոչ թե հարձակում է, այլ հարցերը պարզաբանելու համար գնացել են, բայց իրենց խփել են:

 

Ի՞նչ հարցում էին փորձում Բուդաղյաններին ենթարկեցնել:

- Որ իրենց հարկ, մասնաբաժին հասցնեն մեր աշխատած գումարներից, դաշտ ենք մշակում, շինարարություն ենք անում, ամեն ինչ ունենք:

Հունիսմեկյան միջադեպը միայն հարկեր պահանջելու պատճառո՞վ է ծագել: 

- Ուրիշ բաներից էլ են եղել: Հիմա Չեմ կարող ասել: Որդիներիս թիկունքից կրակողները Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին` Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահն է եղել: Թիկնապահն իրավունք ունի՞ առանց իր հանձնարարությամբ որեւէ մեկին կրակի:

-Իսկ ո՞վ է եղել վերեւից կրակողը:

-Բարձր տեղում մենակ Սուրիկ Խաչատրյանն է եղել, կրակել: Տեսանյութում եմ նայել:

-Տեսանյութում հստակ երեւո՞ւմ էոր Սուրիկ Խաչատրյանն է վերեւից կրակողը:

- Սուրիկ Խաչատրյանը չի երեւում, գնդակի ուղղությունը ցույց է տալիս, որ բարձրից կրակած է: Հետո նոր երեւի տեսել է երեւույթը, վերջում ինքն էլ է կրակել: Տեսանյութում Սուրիկ Խաչատրյանը երեւում է միայն մեքենայից իջնելիս, էլ դրանից հետո չի երեւում, որովհետեւ նախապես իմացել է, թե տեսախցիկներն ինչ ռակուրսից են նկարում:

Վերևի կրակոցից Բուդաղյանները վիրավորվե՞լ են:

-Կրիմինալիտիկան կասի, 5 գնդակ միայն Ավոյի մարմնի մեջ է եղել: Իրենց մարդիկ զինված կանգնած են եղել, ինչի համար են զինված եղել, եթե հարցեր չկային:

 

Շարունակությունն այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին