▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնում Արցախ Շուշան Պետրոսյանի այցելության օրերին

Համացանցում տարածված հիստերիան, թե իբր այս օրերին Արցախում գտնվող Շուշան Պետրոսյանը ադրբեջանցիների ջրաղացին ջուր է լցնում , քանի որ իբր  ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար ու գրել`«Ստեփանակերտի մոտ, Խանքենդիում»`առվազն անգրագիտության, չարության ու նաև անթաքույց ստորության արդյունք է:

Չարախնդողների տեղեկացնենք, որ , ցավոք,  քչերը գիտեն, որ Արցախ այցելելու ժամանակ արված բոլոր նկարները, որ հայտնվում են  Ֆեյսբուք սոցցանցում, մի քանի վայրկյան անց Ֆեյսբուքը ներառում է Azerbaijan էջում:

Պատճառը հետևյալն է. քանզի Ֆեյսբուքն օգտագործում է Մայքրոսոֆթին պատկանող Բինգ (Bing.com) ծառայության քարտեզը, որում Արցախը նշված է որպես Ադրբեջանի մաս, իսկ Ստեփանակերտը՝ որպես «Խանքենդի», ապա ավտոմատ կերպով նշվում է «Ադրբեջան»: Նույն խնդիրն է, երբ լուսանկարի նկարահանման վայրը tag է արվում Ստեփանակերտով,  այդ լուսանկարները դառնում են «Խանքենդի»-ում նկարված. լուսանկարի վայրը անգամ ոչ թե «Ղարաբաղ», այլ «Արցախ» նշված բոլոր նկարները տեղ են գտնում Ադրբեջան երկրի ֆեյսբուքյան էջում: 

Սա ոմանց բարձրացրած աղմուկի պատասխանի տեսական մասը, իսկ բարոյական մասի մասին ասեմ հետևյալը:  

Շուշան Պետրոսյանը, ով  Հայաստան-Ավստրալիա պատգամավորական խմբի նախագահն է,  այս օրերին  Արցախում  է ավստրալացի պատգամավորների ընկերակցությամբ, որոնց հետ էլ քիչ հետո հանդիպելու է ԼՂՀ նախագահ Բակո  Սահակյանին:  Իսկ Արցախ այցելությունն ու  ղարաբաղյան խնդրի հետ ավստրալացի պատգամավորների տեղում ծանոթությունը, չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ   կարող է օգտակար լինել Ավստրալիայում հայկական հարցերի առավել օբյեկտիվ ներկայացման առումով:

Բացի այդ, Շուշան Պետրոսյանն  իր միջոցներով Արցախ է տարել  ու Մարտակերտի ուսումանկան հաստատություններին է հանձնելու  նկարչական մոլբերտներ, թղթեր, ներկեր, yamaha մակնիշի երաժշտական կենտրոն, քիմիական լաբարատորիաների համար նախատեսված սարքեր, մարզական պարագաներ դպրոցական պայուսակներ, հագուստ...  

Եվ այս ամենը նաև անում է  առանց բարձրաձայնելու և գուցե նեղվի, եթե իմանա` այս մասին գրել ենք իր հետ չհամաձայնեցնելով` ուղակի տեղյակ լինելով , ինչպես նաև իմանալով, որ վերջին  երեք ամսվա ընթացքում նա տասնհինգ անգամ այցելել է Արցախ:

Դե հիմա ասեք` ով  է ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնում ու ինչու են ոմանք նման հիստերիա բարձրացնում Արցախ` ավստրալացի պատգամավորների ուղեկցությամբ այցելած ու Մարտակերտի ուսումնական հաստատություններին օգնող Շուշան Պետրոսյանի դեմ:

 

Հեղինակ` Անահիտ Հարությունյան 

Asekose.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին