▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տարոն ջան, սիրուն չի». ՇՈՒՏՈՎ

ASEKOSE.am-ի տեղեկություններով` հավանական է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, արձակուրդից վերադառնալուն պես, կրկնի արդեն հայտնի արտահայտությունը`«Տարոն ջան, սիրուն չի»` միաժամանակ հորդորելով վերանայել տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշումը:

Հարկ է նշել, որ երթուղային տաքսիների վարորդներից ոմանք` ակտիվիստների ճնշման ներքո արդեն վերադարձել են նախկին սակագնի:

Ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիան ավելի ու ավելի լայն շերտեր է ընդգրկում և, իշխանությունների մտավախությամբ,  իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Միաժամանակ, իշխանությունը, ստեղծված լարված իրավիճակի լուծումը կծառայեցնի քարոզչական նպատակներով, ինչպես դա արվեց Մաշտոցի պուրակի համար պայքարում: 

Եթե, ըստ տարածված կարծիքի, Մաշտոցի պուրակի համար բողոքի ակցիաներն ուղղորդվում էին իշխանության կողմից, ուղեվարձի թանկացման դեմ իրականացվող ակցիաներն ինքնաբուխ են և կարող են լուրջ գլխացավանք դառնալ ոչ միայն Տարոն Մարգարյանի, այլ նաև Սերժ Սարգսյանի համար: 

 
Տեսանյութը` yerkir.am-ի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին