▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես վստահ եմ, որ այս պայքարն ավարտվելու է հաղթանակով. Ալեք Ենիգոմշյան

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են բողոքի ակցիաները` ըննդեմ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման: Այսօր երեկոյան ակտիվիստների մի քանի խմբեր շրջում էին Տիգրան Մեծ պողոտայում` բոլոր ուղևորներին կոչ անելով տեր կանգնել իրենց իրավունքներին և վճարել 100 դրամ: Ակտիվիստների պայքարին էր միացել նաև ԱՍԱԼԱ-Ի մարտիկ, Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր, Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով ASEKOSE.am-ի թղթակցին է փոխանցել վերջին օրերի իրադարձությունների տպավորությունները:

 -Բնականաբար, ուղեվարձի թանկացումը բացարձակապես արդարացված չէ ոչ մի տրամաբանությամբ, ոչ մի իմաստով`  ոչ տնտեսական հաշվարկների, ոչ բարոյական, ոչ սոցիալական արդարության, ոչ որևէ այլ տեսակետից: Գծատերերը կամ հենց օլիգարխներն են, կամ նրանց շրջապատում գտնվող մարդիկ, և այս ամենը նրանց գրպանին ծառայելու շահին է նպաստում միայն: Նույնիսկ պարզվում է, որ այս որոշումն անգամ օրինական հենք չունի: Եվ հետևաբար ժողովրդի ընդվզումն ամբողջությամբ արդարացված է: Երիտասարդությունը, սկսելով  սոցիական պայքարը, ապացուցեց, որ մեր ժողովրդի ոգին կոտրված չէ, և իմ կարծիքով սա ամենամեծ ձեռքբերումն է: Ես վստահ եմ, որ այս պայքարը, որը անպայման ավարտվելու է հաղթանակով,  ճանապարհ է բացելու մեր ժողովրդի մնացյալ հաղթանակների համար` սոցիալական, թե մշակութային, թե հայ մարդու արժանապատվության: Հասնելու ենք այն բանին, որ հայ մարդը,  ՀՀ քաղաքացին դառնա ՀՀ պետականության իսկական կրողը:

Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին