▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստավրոպոլում դաժան հաշվեհարդար են տեսել հայ գործարարի ընտանիքի հետ` սպանելով 11 և 16-ամյա երեխաներին

 

galatv.am-ը հղում անելով  lifenews.ru-ին, գրում է, որ դիմակավորված զինված մարդասպանը գիշերով մտել է Ղազարյանների տուն և կրակել երկու երեխաների վրա: Լուրջ վնասվածք է ստացել նաեւ երեխաների մայրը: 

«Հետաքննությունը դիտարկում է մի քանի տարբերակներ, որոնցից հիմնականը համարվում է սեփականատիրոջ վարած գործունեության հետ կապված մարդասպանություն, ինչպես նաև սպանություն անձնական թշնամանքի պատճառով»,- Life News-ին հաղորդել է երկրամասի  հետաքննչական բաժնի ղեկավար Ելենա Գրիշկոն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով` «Սպանություն» և 222-րդ հոդվածի 1-ին մասով` «Զենքի անօրինական շրջանառություն»:

Ինչպես պատմել են Լիաննա, Արսեն, Թամարա և Խաչատուր Ղազարյանների հարևանները` բազմոցին, որի վրա այդ ճակատագրական գիշերը քնած են եղել 11-ամյա Լիաննան և 16-ամյա Արսենը, սովորաբար քնել են նրանց ծնողները: Սակայն այդ ճակատագրական գիշերը ծնողները երեխաներին որոշել են իրենց անկողնում քնեցնել:

Մասնագետների տվյալների համաձայն` հանցագործը հայ գործարարի տուն ներխուժել է ձեղնահարկից, ցատկել է տան մուտքի մոտ և անցել հյուրասենյակ: Այնտեղ բազմոոցին քույր ու եղբայր քնած են եղել: Չհասկանալով, որ նրանց դիմաց քնած են ոչ թե գործարարն ու նրա կինը, այլ նրանց երեխաները, մարդասպանը մի քանի գնդակ է արձակել քնած երեխաների վրա:

Աղմուկից արթնացել է մայրը` Թամարան: Գիտակցելով, որ սխալվել է, մարդասպանը կրակել է կնոջ գլխին ու հեռացել: Սակայն գնդակը դիպել է Թամարայի ծնոթին և մնացել է ատամի մեջ: Հենց շնորհիվ սրա էլ կինը ողջ է մնացել:

Հարձակման արդյունքում գործարարի 11-ամյա աղջիկը ստացած վերքերից տեղում մահացել է , իսկ կինն ու 16-ամյա տղան լուրջ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Առավոտյան ժամը 5:30-ին 16-ամյա Արսենը մահացել է հիվանդանոցում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին