Ադրբեջանի ԱԳՆ-ը հրապարակել է իր «սև» ցուցակը, որի մեջ մտնում են այն անձինք, ովքեր անցանկալի են համարվում Ադրբեջանում:
Ադրբեջանական contact.az-ը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ ցուցակում ընդգրկված են ԼՂՀ այցելած շուրջ 335 մարդ, որոնց մեջ են տասնյակ պատգամավորներ Գերմանիայից, Սլովակիայից, Իրանից, Ռուսաստանից,Ավստրալիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրրիտանիայից: Ինչպես նաև քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ, դերասաններ:
Անցանկալի անձանց թվում են հայտնվել նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Մաքսիմ Միշչենկոն, Մոնսերատ Կաբալիեն, Ալբանոն և այլք: