▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը քիչ առաջ ազատվել է պաշտոնից: Այս տեղեկությունն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե ստեղծելու վերաբերյալ: Իսկ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ ASEKOSE.am-ի  հետ զրույցում հավանական է  համարել շրջանառվող լուրը, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կգլխավորի կոմիտեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին