▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի հորեղբոր տղան բերման է ենթարկվել ոստիկանություն` ավազակային հարձակման համար

Asekose.am-ի տվյալներով, անցած կեսգիշերին մոտ,  ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ,  Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկից բերման ենթարկված երեսունամյա Դավիթ Փաշինյանն ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հորեղբոր որդին է:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ հուլիս ամսին /օրը պարզվում է/, ժամը 01.30-ին, Սեբաստիայի փողոցում գտնվող սուպերմարկետի  մոտակայքում 1983 թ. ծնված Դավիթ Փաշինյանը, դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, պարանը պարանոցին գցելով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ավազակային հարձակում է կատարել 1993 թ. ծնված Հովհաննես Դ.-ի նկատմամբ ու հափշտակել «Նոկիա 6300» մոդելի բջջային հեռախոս և 15.000 դրամ:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Փ.-ի հանցակցի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Asekose.am-ի տեղեկություններով, Դավիթ Փաշինյանն աշխատում է Մալաթիա տոնավաճառում` իբրև բեռնակիր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին