▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ ոչխար, խի՞ ես գոռում. ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը՝ ցուցարարին

galatv.am-ը գրում է, որ Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած այն հայտարարությունը, համաձայն որի մեր երկիրը անդամակցելու է Մաքսային միությանը, որեւէ կերպ չեն ցանկանում մեկնաբանել կառավարության անդամները: Մինչ կառավարության նիստի մեկնարկը գործադիրի շենքի դիմաց հավաքված լրագրողները փորձում էին նախարարներից հետաքրքրվել, թե ինչպես կմեկնաբանեն Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Գրեթե բոլոր նախարարները խուսափում էին լրագրողների հարցերին պատասխանելուց ու հայտարարում էին, որ նիստից ուշանում են:

ԳԱԼԱ-ին նաև գրում է , որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բավականին ագրեսիվ է արձագանքել, երբ լրագրողները փորձել են մոտենալ նրան: «Դուք կարո՞ղ եք տարրական կուլտուրա ունենալ, եւ երբ մարդը քայլում է, չմոտենալ եւ այսպիսի բաներ չանել»:

Ի դեպ` ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, երբ մոտենում էր կառավարության շենքին, դրսում ցուցարարներից վանկարկում էին: Դա առաջացրեց Գ. Հակոբյանի զայրույթը, ով արձագանքեց. «Այ ոչխար, խի՞ ես գոռում»:

Մանրամասները` այստեղ:

Տեսանյութն` 1in.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին