Աժ-ում այս պահին քվեարկության է դրել Արդարադատության խորհրդի երկու իրավաբան գիտնականների թեկանածությունը: Նրանց հարցեր ուղղելու հնարավորությունից օգտվեցին մի շարք պատգամավորներ:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, մինչ հարց կուղղեր թեկնածու Գագիկ Ղազինյանին, նշեց, որ խախտվել է Սահմանադրությունը, քանի որ տարիներ է, ինչ թափուր էր այս պաշտոնը և պետք է ընտրություն լիներ 3 ամսվա ընթացքում:
Իսկ պատգամավորի հարցը վերբերում էր թեկնածուի` 1996 թվականից ղեկավարած ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետին, դրա կոռումպացված լինելուն` փաստելով.
«Երբ մարդիկ մտնում են թեզ պաշտպանելու, հարցնում են, թե Ձեր տերն ո՞վ է: Այսինքն, տիրովին տերն է տարել, անտերին...Այսինքն, ՀՀ-ում կա փակ շղթա. հայրիկի փողերով ընդունվում են, դառնում են դատավոր, դատախազ»:
Գագիկ Ղազինյանը հակադարձեց պատգամավորին` նշելով, որ շատ հեշտ է ասենք Ն. Փաշինյանի թերթին մեղադրել պատվերով հոդվածներ գրելու մեջ:
«Դուք ընդհանրապես բուհական համակարգից տեղեկացված չեք, եթե ցանկանաք` կներկայացնեմ, թե ովքեր են աշխատել և աշխատում: Դասախոսների միջին տարիքը 34-ն է, նրանք աշխատում են մի շարք միջազգային կառույցներում: Կարո՞ղ եք մի փաստ նշել, որ տերովը պաշտպանեց, անտերը` ոչ»,- Գագիկ Ղազինյանն իր հարցը ուղղեց Ն. Փաշինյանին, ով և պատասխանեց.
«Ես պահանջում եմ թերթի մասին կոնկրետ փաստերով խոսել: Իսկ ես կարող եմ ասել»,-ասաց պատգամավորը` նշելով կոնկրետ անուն, ով և այդ դեպքից հետո հեռացել է երկրից: Ուստի դեմ է քվեարկելու` հասկանալով, որ այսպես թե այնպես կընտրվի:
Անի Կարապետյան