▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դերժավայի Արկադիի» մոռացված կարգախոսը, բիզնեսներն ու հանրօգուտ անգործությունը

lurer.com-ը, շարունակելով ներկայացնել ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին, որոնց  ճնշող մեծամասնությունը ԱԺ-ում շարունակում է կատարել կոճակ սեղմողի «սուրբ» առաքելությունը,  հիշեցնում է, որ նրանց  ընտրատարածքների բնակչության խնդիրները շարունակում են մնալ օդից կախված:

lurer.com-ն  այս անգամ անդրադարձել է «Դերժավայի Արկադի»-ին`  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին, ում   պատկանում են «Դերժավա-Ս», «Սլավգրուպ» ընկերությունները, «Լաքոստ» ֆիրմային խանութը, «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ն և այլն: «Դերժավա-Ս»-ն Հայաստանում խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկն է, որը ներկրում է աշխարհում հայտնի բրենդների կոշիկ, հագուստ, հիգիենիկ պարագաներ, կոսմետիկա, օծանելիք, հրուշակեղեն, շոկոլադեղեն, պարենային ապրանքներ և այլն: «Սլավգրուպն» ընկերությունը Հայաստան է ներմուծում «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ: Մամուլում նաև տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ ՀՀԿ-ական պատգամավորը Իտալիայի կենտրոնում հյուրանոցառեստորանային համալիր է կառուցում:

«Դերժավա» ընկերությունը զբաղեցնում է շոկոլադի շուկայի 23 տոկոսը և իրացման ծավալներով առաջինն է ՀՀ-ում՝ գերազանցելով անգամ «Գրանդ Քենդիի» ծավալները: Այս ամենով հանդերձ՝ նրան պատկանող ընկերությունները երբեք չեն հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում:

Ինչ վերաբերում է  ԱԺ պատգամավորի բուն աշխատանքին՝ քաղաքական գործունեությանն, ապա ինչպես «Հրապարակ» թերթն էր գրել` վերջին խորհրդարանական ընտրություններում նրա կարգախոսը՝ «Ես մեկն եմ ձեզանից», ժողովուրդը վերախմբագրել էր այսպես. «Ես 5 տարին մեկն եմ ձեզանից»: Հետևելով նրա պառլամենտական գործունեությանը՝ անհնար է չհամաձայնվել ընտրատարածքի բնակիչների բանահյուսական բնորոշման հետ:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին