▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր դատախազի պաշտոնում` Գևորգ Կոստանյանին. Սերժ Սարգսյանի նամակն ԱԺ-ում է

Asekose.am-ի հետ զրույցում Ազգային Ժողովի  լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը հաստատեց լուրը, որ  գլխավոր դատախազի թափուր մնացած պաշտոնում զինդատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածության մասին Սերժ Սարգսյանի նամակն արդեն Ազգային ժողովում է: 

Գլխավոր դատախազի թեկնածության հարցը քննարկվելու է ԱԺ հերթական քառօրյայում, որը մեկնարկելու է սեպտեմբերի 30-ին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին