▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ էր Ավետիք Բուդաղյանին կանչողը. Ն. Փաշինյանը` Գևորգ Կոստանյանին

Ազգային ժողովում պատգամավորները հարցեր ուղղեցին ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանին:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը վերաբերում  էր Գորիսում, հունիսի մեկին տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքին: Պատգամավորի խոսքով, դեպքի մասին պատմող տեսանյութի 23.08.04 ժամանակահատվածից ինչ-որ մեկը ձայն է տվել Ավետիք Բուդաղյանին, ով հետ է դարձել` ստանալով թիվ 1 մահացու վնասվածքը: «Դատաբժշկական փորձաքննության ժամանակ արձանագրվել է, որ վնասվածքը վերևից ներքև ուղղությամբ է, իսկ Տիգրանն ու Զարզանդը  այդ պահին Ավետիքի հետ էին և չէին կարող կրակել: Ո՞վ է կանչի հեղինակը, ճշտե՞լ եք»,-հարցրեց Ն. Փաշինյանը:

Հարցին ի պատասխան Գևորգ Կոստանյանն ասաց, որ պետք է չմոռանալ 02 վայրկյանը` այն պահը, երբ մեքենայով գալիս է Արտակ Բուդաղյանը և զենքով մեքենայից դուրս գալիս:

«Բոլորը հանկարծակիի եկած անձի վարքագծից` սկսում են համապատասխան վարքագիծ դրսևորել: Տիգրանն ու Զարզանդը գնում և զենքեր են վերցնում: Դեպքերի հաջորդականությունը հստակ ֆիքսված է: Կանչից հետո ունենք կրակոց: Վերևից ներքևը դա վերջին վնասվածքն է,  դրանից հետո էլ է կրակոց եղել.վերջին կրակոց: Դուք խոսում եք վերջին կրակոցի, ես` վերջին վնասվածքի մասին: Թե ով է գոռացել` դա հարցի 8-րդ կողմն է»,-ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն:

Գևորգ Կոստանյանի խոսքով վնասվածքների համարակալումը պայմանական է և ուշադրություն պետք է դարձնել համալիր փորձաքննությանը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին