▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառը պտուղից են ճանաչում.Փաշինյանը` Կոստանյանի մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ամփոփոիչ ելույթում խոսելով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի մասին` ասաց, որ Կոստանյանին թեկնածու առաջադրելու մասին ամեմատպավորիչ մեկնաբանությունը լսել է  փաստաբանների խմբում:

«Նրանք ասում էին, որ նա, ում Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազ պետք է նշանակի, և ով Աղվան Հովսեփյանից ավելի վատը կլինի, դա Գևորգ Կոստանյանն է: Նրա հասցեին նույնիսկ ընդդիմադիր համարվող որոշ շրջանակներ են դիֆերամբներ ձոնեցին: Նրանք տպավորված են, որ նա Նոթինգեմի դիպլոմ ունի, բայց ծառը պտուղից են ճանաչում»,-ասաց  պատգամավորը` հիշեցնելով Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած  միջադեպը

«Կոստանյանն ասում է, թե  էական չէ` ով էր Ավետիքին կանչողը: Ես պնդում եմ, որ կաևոր է. դա կարող է Սուրիկ Խաչատրյանը լինել: Պարզ է, որ գլխավոր դատախազի թեկնածուն ամեն ինչ արել է` շրջանցելու փաստը»,-իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ դեմ է քվեարկելու:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին