Ազգային ժողովի նիստում խորհրդարանի հաշվիչ-հանձնաժողովն ամփոփել է ՀՀ Գլխավոր դատախազի ընտրության քվեարկությունը:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրել է քվեարկության արդյունքներն, ըստ որի 130 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 108-ը։
Անվավեր է ճանաչվել երկու քվեաթերթիկ, 103՝ կողմ են եղել, 3-ը` դեմ։
Քվեարկության արդյունքների ներկայացումից հետո Գևորգ Կոստանյանը ԱԺ ամբիոնից շնորհակալություն է հայտնել վստահության համար։