ՀՀ Գլխավոր դատախազի ընտրությունների շրջանակում, փակ գաղտնի քվեարկությունից առաջ, ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ ՀԱԿ եւ «Ժառանգություն», ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք դեմ են քվեարկելու:
«Ժառանգությունը» պաշտոնապես ունի 4 պատգամավոր, որոնք իրենց իսկ հավաստիացումների քվեարկել են հետեւյալ կերպ՝
1.Հակոբյան Ռուբիկ Կարապետի ԴԵՄ
2.Փոստանջյան Զարուհի Համազասպի ԲԱՑԱԿԱ
3.Արզումանյան Ալեքսանդր Ռոբերտի ԴԵՄ
4.Պողոսյան Թեւան Ժիրայրի Չի ՄԱՍՆԱԿՑԵԼ
ՀԱԿ խմբակցության մեջ պաշտոնապես ընդգրկված են 7 պատգամավորներ, ովքեր լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունների համաձայն քվեարկել են հետեւյալ կերպ.
1.Զուրաբյան Լեւոն Արամի ԲԱՑԱԿԱ
2.Մանուկյան Արամ Վիգենի ԴԵՄ
3.Բագրատյան Հրանտ Արարատի ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՍՏ ԻՐ ԽՂՃԻ
4.Դեմիրճյան Ստեփան Կարենի ԱՆՎԱՎԵՐ
5.Ջհանգիրյան Գագիկ Վրեժի ԴԵՄ
6.Սարգսյան Լյուդմիլա Նարիմանի ԴԵՄ
7.Փաշինյան Նիկոլ Վովայի ԴԵՄ
Սակայն Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը քվեարկությանը 108 մասնակցած պատգամավորներից դեմ է եղել ընդամենը 3-ը, իսկ 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Սակայն ընդիմադիր երկու խմաբկցությունների պատգամավորների հավաստիացումների համաձայն նրանցից 6-ը դեմ է քվարկել: Իսկ քանի որ չգիտենք Բագրատյանի խղճի բովանդակության մանրամասները, ապա նեշենք, որ չգիտենք Բագրատյանը կողմ է եղել, թե դեմ: Մի անվավեր քվեաթերթիկը պարզ է՝ Ստեփան Դեմիրճյանինն է, մյուսը անհայտ է: Ենթադրենք, որ անվավերներից մյուսը Բագրատյանն է: Ստացվում է, որ փաստացի 3 դեմ քվեաթերթիկի առկայության պայմաններում, 6 պատգամավոր հայտարարում է, որ դեմ է քվարկել: Ինչ կարող ենք եզրակացնել, որ նրանցից առնվազն 3-ը ստախոսներ են: Ընդ որում հաշվի չենք առնում, որ թեեւ շատ քիչ հավանական է, բայց ամեն դեպքում, որ ՀՅԴ-ից եւ ԲՀԿ-ից կարող է եւ ինչ որ մեկը դեմ քվեարկած լինի: Եւ այսպես, համահայկական նոր խաղ՝ «գտնել ստախոս պատգամավորներին»:
Եթե ինչ-որ մի փաստ ճիշտ ներկայացված չէ, խնդրում եմ` նշեք` վերահաշվարկ անեն:
Ֆեյսբուք