▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարց տալու իր իրավունքը Զարուհի Փոստանջյանին զիջել է ՀՀԿ-ակա՞ն պատգամավորը

ilur.am-ը գրում է, որ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ոչ մշտական անդամ է, և որպեսզի վերջինս հարց տալու հնարավորություն ունենար, մշտական անդամներից մեկը պետք է իր տեղը զիջեր նրան: Կայքը նաև հավելում է,  որ իր ունեցած  տեղեկություններով՝ Զարուհի Փոստանջյանին հարց տալու իր հնարավորությունը զիջել էր պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանը:

168.am-ն էլ այս առիթով նշում է, որ Ս. Սարգսյանին հարց տալու համար հերթագրվել էին 27 պատգամավորներ, սակայն հարցեր կարողացել են հնչեցնել միայն 15-ը: Հերթով 17-րդը հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էր, որին, սակայն, հարց հնչեցնելու հերթ չի հասել:

Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել էր, թե արդյոք նա վերջերս խաղացե՞լ է Եվրոպայի կազինոյում, և որքան գումար է տանուլ տվել: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին