▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանց, ովքեր հայտարարում էին, թե Զարուհու քայլը Սերժի հետ համաձայնեցված թատրոն էր, կամ «դիշովի բան»

Այսօր Զարուհի Փոստանջյանին դիմավորելիս հսակացա, թե ինչից էին այդքան վախենում այն պսեվդոընդդիմադիրները կամ «ընդդիմություն» աշխատողները, ովքեր լուտանքներ էին տեղում Զարուհու հասցեին, հայտարարում, թե նրա քայլը Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված թատրոն էր, կամ «դիշովի բան էր»...
Իսկ այն իմ ֆեյսբուքյան ընկերների համար, ովքեր անկեղծորեն տրվեցին այս ստերին կամ զազրախոսություններին, իսկապես ափսոսում եմ: Նրանք ինձ հիշեցնում են այն մարդուն, ով անընդհատ Աստծուն աղոթում է, որ իրեն փրկի խեղդվելուց, բայց երբ նավակ է իրեն տրվում՝ չի նստում, թե ինձ Աստված է փրկելու եւ ի վերջո խեղդվում է: Ձեր մոտեցումը, որը այլեւայլ շահիկներ հետապնդող չարակամների բամբասանքների արդյունքում մերժում է համախմբվելու եւ երկրում վիճակ փոխելու համար հարմար ցանկացած իրական առիթ, հնարավորություն՝ տեսնելով դրա մեջ դավադրություն, քայքայում է ոչ միայն ընդդիմությանը (նկատի ունեմ թե՛ կուսակցություններին եւ թե՛ քաղհասարակությունը), այլեւ երկրի ապագան: Զարուհին էլ, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, «Ժառանգության» մեծ մասն էլ այս 10 տարիների ընթացքում եղել են ձեր աչքի առջեւ, գործել միշտ ազնիվ, անկաշառ, նվիրված, միշտ առաջին գծում, անհրաժեշտության դեպքում զոհաբերելով իրենց նեղ-կուսակցական ինքնությունն ու շահերը, ինչպես եւ որոշ այլ ընդդիմադիր անհատներ: Ուրեմն ինչն է պատճառը որ ադքան շուտ տրվում եք փոքրոգի, ճղճիմ եւ վախկոտ մարդկանց բամբասանքներին: Հիրավի, մեր հասարակ ժողովուրդը ձեզնից հազարապատիկ անգամ ավելի իմաստուն է, հայկական «ինտելեկտուալ վերնախավ»:

 

Հովսեփ Խուրշուդյան

Ժառանգության մամուլի քարտուղար

Տեսանյութը` Ա1 պլյուս և ՍիվիլՆեթ գործակալությունների

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին