▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք, ովքեր կողմ են ՄՄ-ին`չեն պատկերացնում, որ դա դեմ է մեր պետական ինքնիշխանությանը. Խ.Քոքոբելյան

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» ՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները» խորագրով քննարկումը շարունակվում է: Ներկա են փորձագետներ, քաղաքական գործիչներ, ներկայացուցիչներ` Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարություններից:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն անդրադառնալով ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը` խնդրին անդրադարձավ մեր երկրի ինքնիշխանության, անվտանգության տեսանկյունից:

«Նրանք, ովքեր կողմ են ՄՄ-ին`  չեն պատկերացնում, որ դա դեմ է մեր պետական ինքնիշխանությանը: ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում վերազգային որևիցե կառույց, որի որոշումները ընդունելի լինեն ՀՀ պետական կառույցների համար: Իսկ տնտեսական կոմիտեի որոշումները պարտադիր են անդամ երկրների համար` անգամ երրորդ պետությունների հետ առևտրային հարաբերությունների գործում: Դա անտեսել և խոսել գազի գնից` ընդունելի չէ»,-խոսքում նշեց Խ.Քոքոբելյանը` փաստելով, որ, եթե ԵՄ-ի դեպքում ստանդարտների հետ գործ ունենք, ապա ՄՄ պարագայում` ինքնիշխանության սահմանափակման:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին