▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը վիճել են ու հայհոյել միմյանց

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը Asekose.am-ի հետ զրույցում խնդրեց միայն առավոտյան մեկնաբանություն տալ այն  տեղեկություններին, ըստ որոնց`  Բրյուսելից Երևան ժամանող ՀՀ նախագահի օդանավի վայրէջք կատարելուց մոտ կես ժամ առաջ, «Զվարթնոց» օդանավակայանում  գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը վիճել ու նույնիսկ ` միմյանց հայհոյել:

ՕԵԿ մամուլի պատասխանատուի հեռախոսն ընդհանրապես անհասանելի է: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան:

Հիշեցնենք, որ ըստ  1in.am-ի,  Գագիկ Ծառուկյանն Արթուր Բաղդասարյանին հիշեցրել է դեռևս Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից գործած «մեղքերը», իսկ Բաղդասարյանը հետ չմնալու համար Գագիկ Ծառուկյանին մատնանշել է ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալուց հետո «առյուծից կատու դառնալը»:

Նշվում է նաև, որ բանը հասել է նրան, որ Գագիկ Ծառուկյանն էլ, Արթուր Բաղդասարյանն էլ սկսել են իրար ամենավերջին հայհոյանքները տալ.  միջադեպը պատմել են Սերժ Սարգսյանին, ով պետք է ելք գտնի ստեղծված իրավիճակից:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին