▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարմազանովը պահանջեց անջատել Ն.Փաշինյանի խոսափողը

Մեկնարկել է  ԱԺ 5-րդ գումարման 4-րդ` հերթական նստաշրջանը:

Ն. Փաշինյանի`  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին  ուղղված հարցը վերաբերում էր  գործազրկության թվին և զբաղվածությանը.

«2014 թվականի համար գործազրկության նպաստը 50 տոկոսով կրճատվել է այն պատճառաբանությամբ, որ գործազուրկների թիվը  նվազել է: Այս ի՞նչ ֆենոմոն է»,-հարցրեց Ն. Փաշինյանը:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այդտեղ հանելուկ չկա, լուծումն ու մեկնաբանությունն էլ պարզ է:

«Գոյություն ունի իրական և պաշտոնական գործազրկություն և հաշվառվելը քաղաքացու ցանկությունն է»,-ասաց նախարարը` նշելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտում կրճատում չկա, այլ` ավելացում, ասենք` ուղղված կենսաթոշակների բարձրացմանը:

Սակայն, մինչ այս ամենը կհասցներ նախարարը ներկայացնել, չլսելով նրան` Ն. Փաշինյանը ընդհատեց նրան: Նիստը վարող ԱԺ փոխնախագահը Էդուարդ Շարմազանովը հորդորեց հետևել ԱԺ-ի կանոկակարգին, սակայն Ն. Փաշինյանը չհետևեց հորդորին: Այդ ժամանակ Շարմազանովը պահաջնեց անջատել պատգամավորի խոսափողը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին