«Ժողովուրդը»գրել էր, որ Յուրի Վարդանյանի ավագ որդին ձերբակալվել է Իրան-Հայաստան սահմանին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) և 215 հոդվածի 2-րդ մասով (Մաքսանենգությունը):
Հոկտեմբերի 15-ին Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործն ուղարկվել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթ: