▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան չի միանա Մաքսային միությանը.Հայ քաղաքագետները բացառում են

Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել  է Թուրքիային ևս ընդունել Մաքսային Միություն ` նշելով, որ ՄՄ-ի հանդեպ հետաքրքրություն են դրսևորում նաև Սիրիան և Հնդկաստանը:

Ղազախստանի նախագահի հայտարարության, կամ, Թուրքիայի «ցանկության» մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ կա ճանապարհային քարտեզ, որն աստիճանաբար պետք է լրացվի:

«Սրանք առանձին գործընթացներ են: Սիրիայի նախագահ Բաշար-ալ-Ասադն արդեն հայտարարել է, որ Սիրայի հանրապետությունը նույնպես ՄՄ-ը միանալու ցանկություն ունի: Երևույթը պետք է ուրախացնի ձեռներեցներին, ՀՀ ողջ բնակչությանը, քանի որ, ընդլայնվում են շրջանակները, որտեղ Հայաստանը կարող է նոր շուկաներ ձեռք բերել, համագործակցության նոր եզրեր գտնել»,-ասաց քաղաքագետը` նշելով, որ ամեն դեպքում մեզ չի սպասում այն, ինչ կլիներ ՀՀ-ի` ԵՄ-ի հետ  ասոցացիայի դեպքում: 

«3-4—րդ պետությունների որոշումների պարտադրական կատարում մեզ չի սպասում: ՄՄ շրջանակներում որևէ հակահայկական քայլ չի լինի»,-կարծում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա  Սերգեյ Շաքարյանցի կարծիքով նման բան հնարավոր չէ, քանի որ ԵՄ-ի հետ ասոցացված պետություն է.

«Նախ պետք է այդ առումով խզի կապերը ԵՄ-ի հետ, նոր միայն  հայտ ներկայացնի, կամ պաշտոնապես խնդրի, որ նայեն իր դիմումը` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ: Իրավական տեսակետից սա անհիմն է»,-ասաց քաղաքագետը` հավելելով, որ Ղազախստանի նախագահը պարզապես «շանտաժ» է  անում Մոսկվային, քանի որ Աստանան կենտրոն դարձնելու ցանկություն ուներ և վերջին ճիգերն է գործադրում` այդ նպատակին հասնելու համար:

Թուրքիայի` ՄՄ-ին միանալն անհավանական է համարում նաև  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը.

«Դժվար է մտածել, որ Թուրքիան նման  որոշում կկայացնի` ելնելով տնտեսական և աշխարհաքաղաքական տեսանկյունից: Տնտեսության առումով իշխանությունները փորձում են Ասիայի և Եվրոպայի միջև խաչմերուկի դերում  հանդես գալ և, հաշվի առնելով այս ամենը, կարելի է պնդել, որ Թուրքիան երբևէ  չի հրաժարվի միջանկյալ երկրի մատակարարողի իր դերակատարությունից և երբևէ չի համաձայնի Արևելքի, Բալկանյան երկրների հեետ առևտրի հնարավորությունները սահմանափակել»,-ասաց քաղաքագետը` ասելով, որ ՌԴ-ն ու Թուրքիան աշխարահաքաղաքական առումով լուրջ մրցակիցներ են և այսօր հարաբերությունները կարելի է բնութագրել որպես մրցակցություն և ոչ համագործակցություն:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին