▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը Ոստիկանապետի հարցով ՀՔԾ գրություն է ուղարկել

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ ընդհանուր բաժին է հանձնել Հատուկ քննչական ծառայության պետին ուղղված գրություն, որտեղ ասվում է, որ երեկ պատգամավորն այցելել է  ձերբակալվածների պահման վայր եւ հանդիպել նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ:

«Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը եւ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս նաեւ սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին եւ նվաստացուցիչ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի, մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել»,-նշված է գրության մեջ:

Հիշեցնենք, որ Ոստիկանության հրապարակած պատասխանում նշված է, թե նույն ժամանակահատվածում բաժնում ու հարակից տարածքում եղել են հարյուրավոր մարդիկ՝ ոստիկաններ, բերման ենթարկվածների ընկեր-բարեկամները, ԱԺ պատգամավորներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, և ինչպե՞ս է, որ ոչ մեկը չի տեսել, չի լսել, չի արձագանքել բռնություններին: Կամ հիշյալ պատգամավորն ինչպե՞ս է պատկերացնում ոստիկանության պետի նման արարքն ընդհանրապես:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին