▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարբերաբար վաճառում եք Ձեր խիղճը. Փոստանջյանը` պատգամավորներին

Ազգային ժողովում քննարկվում է   «Ժառանգություն»   խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար  Շավարշ Քոչարյանի խոսքով ՀՀ-ի կողմից Ղարաբաղի  անկախությունը դե յուրե  ճանաչելը կառավարությունն այս փուլում աննպատակ է համարում:

«Մենք ամենևին չենք ուզում, որ ճանաչելով մնանք միայնակ, ինչպես եղավ Հյուսիսային Կիպրոսի դեպքում, որին միայն Թուրքիան է ճանաչել: Բանակցությունները գնում են Մինսկի խմբի ձևաչափով, և այն հանգմանքը, որ առաջընթաց չկա, պայմանավորված է միայն մեկ հանգամանքով՝ Ադրբեջանի դիրքորոշումով: Եվ քանի դեռ այդ դիրքորոշումն այդպիսին է, դա նշանակում է, որ պահպանվելու է ստատուս քվոն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը խելքը գլուխը չհավաքի»: 

«Ադրբեջանի երազանքը  ձերբազատվել այդ ձևաչափից ձերբազատվելն է կամ առնվազն լղոզելը: Այդ տեսակետից ներկա փուլում ճանաչումը լավ առիթ է Ադրբեջանի համար՝ ձերբազատվել Մինսկի խմբի ձևաչափից: Հայաստանի Ազգային ժողովը չպետք է այդ հարցում օգնի Ադրբեջանին»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ ելույթի ժամանակ ասաց,  այս նախագիծը հայոց խորհրդարանում կարելի է համարել պատասխանատու և արկածային:

Զարուհի Փոստանջյանն էլ ելույթի ժամանակ, անդրադառնալով հնչեցված տեսակետերին` ասաց.

« Հասկանում եմ Ձեզ. Պարբերաբար վաճառում եք Ձեր խիղճը: Մենք պարտավոր ենք ճանաչել Արցախը և որևէ կտոր հող չենք զիջելու:  «Ժառանգությունը»  ներկայացնելու է նաև Արևմտյան Հայաստանի օկուպացիայի ծրագիր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին