▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի հատ ձայնդ մի բարձրացրու, իյա...ՀՀԿ-ական կանանց կռիվ ԱԺ-ում. Թերթ.am

Tert.am-ը գրում է, որ  ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն ու Կարինե Աճեմյանն այսօր ԱԺ-ի միջանցքում վեճի են բռնվել: Նրանք նախ ցածրաձայն փորձել են պարզել այսօր մամուլում տպագրված հոդվածի պատճառները, ապա աստիճանաբար ձայները բարձրացրեցին և սկսեցին մեղադրել միմյանց: «Քո ընկերուհիներն են գրել, ուրեմն մի բանից դժգոհ ես, որ գրել են»,- ասել է Կարինե Աճեմյանը, իսկ Մարգարիտ Եսայանը բարձրաձայն փորձել է հակադարձել։  «Մի հատ ձայնդ մի բարձրացրու, իյա, նոր եք եկել, մի քիչ աշխատեք, հետո...»,- Մարգարիտ Եսայանին ասել է Աճեմյանը:  Տիկնանց կրքերն, ըստ կայքի, չեն հանդարտվել, սակայն նկատելով լրագրողներին, նրանք վիճելով հեռացել են:

Վեճի պատճառը մամուլում հրապարակված այն նյութն էր, թե ՀՀԿ-ի կանանցից ով պետք է Հովիկ Աբրահամյանին ուղեկցի Բրազիլիա, Արգենտինա եւ Ուրուգվայ սպասվող այցի ժամանակ. մշտական ուղեկցողներին (Աճեմյան եւ Եսայան) զուգահեռ, մեկնելու ցանկություն են հայտնել նաեւ Ռուզաննա Մուրադյանն ու Կարինե Պողոսյանը: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին