▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չգիտեի, որ պարոն Զաքարյանն այսպիսի նուրբ հումորի զգացում ունի. Նիկոլ Փաշինյան

Հենց նոր իմացա ցնցող նորությունը. ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը <168 ժամ> թերթին պարզաբանում է տվել իր տան կառուցման կապակցությամբ եւ արել հիրավի սենսացիոն բացահայտում:

Պարզվում է՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը ունի լիազորագիր կառավարելու ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ալբերտ Բոյաջյանի բանկային հաշիվը՝ <Հայգյուղփոխբանկում>:

Հիրավի մեծագույն հայտնագործություն. դու տնօրինում ես գումարներ, որոնք քո անվան հետ կապ չունեն: Դու չունես անհրաժեշտություն՝ բացատրելու այդ հաշիվների ոչ մուտքերի ծագումնաբանությունը, ոչ ելքերի պատճառաբանությունը: Այդ գումարները քոնն են դե ֆակտո, բայց քոնը չեն՝ դե յուրե: Եւ ոչ ոք չի կարող քեզ հարցնել, թե որտեղից այդ գումարները: Իսկ եթե գտնվի որեւէ մեկը, որ համառորեն հարցնի՝ դու ունես պատասխան. դրանք Ալբերտ Բոյաջյանի գումարներն են, իսկ Ալբերտ Բոյաջյանը պարտավոր չէ բացատրել, թե որտեղից այդ գումարները, որովհետեւ ինքը ԱՄՆ քաղաքացի է: Իսկ ԱՄՆ-ում փողը մայթերին է թափված:

Իշխան Զաքարյանն արձանագրում է, ըստ այդմ, որ իր մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը կառուցվել է Ալբերտ Բոյաջյանի հաշիվներում եղած գումարներից: Հիրավի <սպառիչ> պատասխան: Չգիտեի, որ պարոն Զաքարյանն այսպիսի նուրբ հումորի զգացում ունի:)

 

Նիկոլ Փաշինյան

 

Հիշեցնենք, որ  «168 Ժամ» թերթին տված բացառիկ հարցազրույցում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանել է հարցին, թե ի՞նչ միջոցներով է կառուցել իր առանձնատունն և թե ինչո՞ւ են նրա ձեռքբերումներն ասոցացվում ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի անվան հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին