▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ոչինչ չի կարելի ակնկալել.ռուս քաղաքագետ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ոչինչ պետք չէ ակնկալել: Այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ REGNUM-ի հետ զրույցում:

Նա շեշտել է, որ հանդիպումից հետո ոչինչ չի փոխվի, կամ լավագույն դեպքում անորոշ ու լղոզված հայտարարություն կստորագրվի:

Քաղաքագետի խոսքով՝

«Որևէ նախադրյալ գոյություն չունի, որ այս հանդիպումը տարբերվելու է նախորդ հանդիպումներից: Փոփոխություններ չեն լինի, ինչպես և չեն եղել նախորդ հանդիպումների արդյունքում:  Բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության խաղաղ  կարգավորման գործընթացի շուրջ փակուղի  են մտել»:

Հարցին, թե ինչ նախապայմաններ են անհրաժեշտ, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցվի,  իսկ  նախագահների հանդիպումները որևէ արդյունք տան. Քաղաքագետը պատասխանել է.

«Անհրաժեշտ են շարժառիթներ: Այս պահի դրությամբ՝ հակամարտության երկու կողմերի հետաքրքրությունները համընկնում են  միայն ռազմական գործողությունների վերսկսումը  կանխելու հարցում: Այս հարցում բանակցության գործընթացը և նախագահների՝  ժամանակ առ ժամանակ հանդիպումները նպաստում են: Առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը և Հայաստանը ավելի ծանրակշիռ շարժառիթներ ունենան, քան առանձնազրույցներն են: Արժեքների մասինն կարող են մտածել Գերմանիան, Ֆրանսիան,  իսկ հետխորհրդային երկրներում դա այնքան էլ ողջունելի չէ:  Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը և Վրաստանը պրագմատիզմ են փնտրում: Որպեսզի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կագավորման գործընթացում առաջընթաց լինի, անհրաժեշտ է, որ երկու կողմերն ունենան ընդհանուր հետաքրքրություններ,  օրինակ՝ ֆինանսատնտեսական շահը: Գոյություն ունի մեկ այլ տարբերակ ևս՝ արտաքին ճնշումը:

Հիշեցնենք, որ նախագահների առանձնազրույցն ավարտվել է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին