hraparak.am-ը գրում է, որ վերջին շրջանում քաղտեխնոլոգիայի ասպարեզում մաստեր-կլասներ ցուցադրող, տեղեկատվական պատերազմում տոպկելու հնարքը լավագույնս բանեցնող Սամվել Ալեքսանյանի մտերիմները նախ իրենց հիացմունքն են հայտնել վերջինիս` նրա կիրառած քաղաքական նոր հնարքների` «այծերի ու ավանակների» առումով, ապա խորհուրդ են տվել, քանի որ քաղակտիվիստները Փակ շուկայի մոտից պատրաստվում են տեղափոխվել Եռաբլուրի մոտ բողոքի ակցիաների, որտեղ ԱԺ պատգամավորը ծրագրեր ունի, լավ կլինի` դինոզավրերի գլխին դեղին գլխարկներ դնի, նրանց միջոցով պայքարի ակտիվիստների դեմ:
Լիմինդրովիչը խայծը կուլ է տվել:
«Որդի՞ց բերեմ դինոզավրեր»- հարցրել է նա:
«Դուբայից»- խորհուրդ են տվել զրուցակիցները` ջոկելով, որ վերջինս չգիտի, որ դինոզավրերը վաղուց վերացել են աշխարհի երեսից:
Լուսանկարը` hraparak.am-ի