Արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ քառօրյայի հերթական նիստը բավական բուռն սկսվեց:Լարված իրավիճակի գագաթնակետը եղավ Էդուարդ Շարմազանովի ու Փաշինյանի միջև բանավեճը, որը փորձում էր հանդարտեցնել ԱԺ նախագահի տեղակալ Հ.Նաղդալյանը:
Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում էր, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու ՀԱԿ-ի ներկայացրած հարցապնդմանը: «Կրկնում եմ կոռուպցիան պրոբլեմ է, աղբ է պետության համար եւ ժողովրդավարության ամենամեծ պրեբլեմեներից մեկն է: Մենք աստիճանաբար պայքարում ենք դրա դեմ: ՀՀԿ-ն քվեարկելու է դեմ այս հարցապնդմանը», -Շարմազանովին ընդհատել էր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պնդելով, որ վարման կարգի վերաբերյալ խոսքը վերածվում է բանավեճի, ինչը անթույլատրելի է:
Ի պատասխանˋ Շարմազանովը մատ է թափ տվել Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը շարունակել էր տեղից խոսել, որից հետո Շարմազանովը բարձրախոսից դուրս խոսքի մեջ օգտագործել է «արա» դիմելաձևը, ինչն էլ հունից հանել է Փաշինյանին։ «Արա»-ն դու ես, մեկ էլ շեֆդ ա»,-պատասխանել է Փաշինյանը։ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հորդորել է պատգամավորներին կարգ ու կանոն պահպանել, որից հետո տեղին է ունեցել քվեարկությունը եւ ՀԱԿ-ի հարցապնդումը ձայների մեծամասնությամբ մերժվել է:
Տեսանյութը` «Ա1+»-ի