▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կհանդիպենք Սահմանադրական դատարանում. Արծվիկ Մինասյանը` վարչապետին

ԱԺ-ում արտահերթ նստաշրջանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց 2014 թվականի բյուջեի  մասին: Նա փաստեց, որ տասնյակ առաջարկներ դարձան քննարկման առարկա, 27 տոկոսն է համարվում մերժված, ուստի ներկայացրեց մշակված նախագիծը:

Վարչապետի խոսքով` անդամակցելով  ՄՄ-ին, առավելություն ենք ձեռք բերելու թեթև արդյունաբերության ոլորտում. կոշկագործություն, տեքստիլ արդյունաբերություն:

«Մի քանի օրից ՀՀ-ում ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգ: Նախապատրաստվել ենք 10 տարի: Կենսաթոշակային բարեփոխումներն աշխարհում ամենաբարդն են համարվում: Այսօր ունենք 510.000 թոշակառու, 2014 թվականին պետական բյուջեով նախատեսվում է միջին թոշակը 15 տոկոսով  ավելացնել` 31.000 դրամը դարձնելով 36.000: Հասկանում ենք, որ սա բավարար չէ արժանապատիվ ապրելու համար: Մենք ունենք ծերացող հասարակություն: Այսուհետ ապահով ծերության համար պատասխանատու է ոչ միայն պետությունը, այլև յուրաքանչյուր աշխատող քաղաքացի»,-եզրափակիչ ելույթում ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով.

«275.000 քաղաքացի ամեն ամիս վերահսկելու է ՀՀ կառավարությանը, տոկոսադրույքները, իսկ առաջին վճարումները կատարվելու են մինչև փետրվարի 20-ը»: 

ՀՅԴ պատգամավոր Արվիկ Մինասյանին զարմացրել էր վարչապետի նման հայտարարությունը.

«Մենք փորձ արեցինք քննարկումներ կատարել, լսել տեսակետեր, մերժեցիք: Հիմա հայտարարում եք բաներ, որոնք իրականության հետ քիչ առնություն ունեն: Կհանդիպենք Սահմանադրական դատարանում: Ես վստահ եմ, որ այս փոփոխությունները կկասեցվեն ԱԺ-ի կողմից, սրանք բերում են արտագաղթի նոր ալիքի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին