▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողները հարվածում էին ապակիներին, ընդդիմությունը լքեց դահլիճը

ԱԺ-ում  քվեարկության  դրվեց  դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

Պատգամավոր  Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ-ական պատգամավորների գրանցման քարտերը և վերջիններս հայտարարված 20 րոպե ընդմիջում հետո չէին կարողանում մասնակցել քվեարկություններին: Ընտրվեց քվեարկության այլ տարբերակ, հաշվեցին նրանց, ովքեր կողմ էին և նրանց, ովքեր դեմ էին:

Քվեարկությանը մասնակցեցին  միայն ՀՀԿ-ականները, քանի որ ընդդիմության ներկայացուցիչները լքեցին դահլիճը:

Գազի վերաբերյալ երեք համաձայնագրերին էլ, ըստ Հովիկ Աբրահամյանի հաշվարկի և հայտարարության, 77 կողմ քվե են ստացել: 

Նշենք, որ ընդդիմության ներկայացուցիչների` դահլիճը լքելուց հետո բոյկոտում էին լրագրողները` հարվածելով ապակիներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին