▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շահեն Հարությունյան. Պապ ջան, սիրում եմ քեզ, դուխով եղիր, դու հերոս ես...azatutyun.am

azatutyun.am-ը գրում է, որ  Շանթ Հարությունյանի կողմնակիցները և բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա ու երթ անցկացրին՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, ինչը նրանց համոզմամբ վերջ կդնի Հայաստանի ինքնիշխանությանը: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև իշխանություններից պահանջեցին անհապաղ ազատ արձակել անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին ու ևս 13 հոգու, ովքեր ցույցի մասնակիցների գնահատմամբ` քաղբանտարկյալներ են:
Ոստիկանների հետ 15-20 րոպե տևած բանակցությունների արդյունքում երթի մասնակիցներին թույլատրվել է  շարժվել ԱԱԾ շենքի ուղղությամբ, Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ԱԱԾ գլխավոր մուտքի մոտից բարձրախոսով դիմել է հորը, որից հետո երթը վերադարձել է Ազատության հրապարակ:

Մանրամասները` Ազատություն ռադիոկայանի տեսանյութում:

Լուսանկարը` news.am-ի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին