▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապի սենսացիոն հայտարարությունները հերքվել են

National Catholic Register կայքը հերքել է լուրերն, ըստ որոնց Հռոմի Պապը սենսացիոն հայտարարություններ է արել դժոխքի, Ադամի ու Եվայի, գենդերային հավասարության մասին:

Հիշեցնենք, որ կայքերը գրել էին, թե Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ դժոխքի կրակ գոյություն չունի, եւ Կաթոլիկ եկեղեցին չի ընդունում «դժոխք» հասկացությունը, որտեղ մարդիկ տառապում են։ Այն ընդունում են մարդիկ, ովքեր ունեն մեկուսացած հոգիներ: «Ինչպես Ադամի ու Եվայի առասպելը, այնպես էլ դժոխքը մենք ընդունում ենք որպես գրական խորհուրդ: Աստվածը չի ձգտում մարդկանց միայն պատժել կամ դատել,   Նա նաեւ սիրում եւ ընդունում է մարդկանց»:

Պապը նաև իբր հայտարարել էր, թե բոլոր կրոնները ճշմարիտ են, քանի որ մարդիկ դրանց հավատում են ամբողջ հոգով:

«Մեր եկեղեցին բավականին մեծ է հետերոսեքսուալների եւ հոմոսեքսուալների համար, պահպանողականների եւ դեմոկրատների, անգամ կոմունիստների համար»,- ըստ կայքերի`  ասել էր Հռոմի պապը:

 

Ըստ National Catholic Register-ի, այս լուրերն ի սկզբանե հայտնվել էր  Diversity Chronicle բլոգում, որից հետո՝ տարածվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին