▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անբարոյականություն է Անդրանիկ Մարգարյանի անունը շահարկելը.henaran.am

henaran.am-ի հետ զրույցում Ռազմիկ Զոհրաբյանն անդրադառնալով վերջին օրերին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ որոշ նախկին չինովնիկների կողմից քաղաքական դաշտ նետված Անդրանիկ Մարգարյանի անվան շուրջ քննարկումերին` ասել է.

«7 տարի Անդրանիկ Մարգարյանը վարչապետ է եղել, նաեւ  ՀՀԿ լիդերն էր, այսինքն՝կուսակցության ղեկավարը եւ այսօր  որոշ մարդկանց կողմից նրա անունը օգտագործելը՝ անձնական շահերը լուծելու համար,  համարում եմ անբարարոյականություն»

Ռազմիկ Զոհրաբյանը, ով «Հանրապետական»  կուսակցության հիմնադիրներից է, չի ընդունում քաղաքականության մեջ բարոյականության սահմանի հատումը՝ նշելով, թե սխալ է էքս-նախագահ Քոչարյանի կողմից Անդրանիկ Մարգարյանի անունը շոշափելը:

«Հիմա մարդը չկա, մեր շարքերում չէ, բայց անունը օգտագործում են: Չի կարելի:Հանգիստ թողեք Անդրանիկ Մարգարյանին: Նորից եմ կրկնում բարոյական չէ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին