▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճոյտի աննախադեպ մտքերն առգրավված թմրանյութի չստացված նպատակի ու իրական հաշվարկի մասին. 168.am

168.am-ը գրում է, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, կարծում է, որ Հայաստան 1  տոննայի չափ հերոին կարող էին ուղարկել միայն Թուրքիայի հատուկ ծառայությունները:

«Ցանկացած նարկոբարոն, երբ 200 միլիոն և ավելի դոլար արժեցող ապրանք է տեղափոխում, նախօրոք երաշխիքներ է ստանում, որ համապատասխան վճարի դիմաց՝ այդ ապրանքը կհասնի հասցեատիրոջը: Դժվար է ենթադրել, որ այս դեպքում ապրանք ուղարկողը հույսը դրել է միայն հայ մաքսավորների միամտության և ոչ պրոֆեսիոնալիզմի վրա: Բացի այս, եթե այդ ապրանքը նախատեսված էր հասցնել Թուրքիա, ապա Իրանը Թուրքիայի հետ ունի բավական մեծ ցամաքային սահման, և որևէ իմաստ չունի ապրանքը նախ՝ անցկացնել Հայաստանով, հետո՝ Վրաստանով, նոր միայն հասցնել Թուրքիա, որը հավելյալ վտանգ է ներկայացնում իրենից: Բայց քանի որ գործում առկա են Թուրքիայի քաղաքացիներ, կարծում եմ, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները դիտավորյալ Հայաստան են ուղարկել 1 տոննա հերոին և հատուկ կազմակերպել են, որ այն հայտնաբերվի մեր մաքսային մարմինների կողմից: Նրանց հաշվարկը կարող էր այն լինել, որ նույնիսկ համապատասխան քննությունից հետո այդ ապրանքը չի ոչնչացվի, կամ կկազմակերպվեր կեղծ ոչնչացում, իսկ իրական ապրանքը կվաճառվեր Հայաստանի քաղաքացիներին՝ դրանով թունավորելով հարյուր-հազարավոր հայաստանցիների, հարյուր-հազարավորների դարձնելով թմրամոլ» ,-ասել  է ԱԺ նախկին պատգամավորը

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին