▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները բերման են ենթարկել ՀԱԿ 6 ակտիվիստների. ilur.am

iLur.am-ը գրում է, որ Երեւանի Մաշտոցի պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող ակտիվիստներ Հայկ Պետրոսյանին, Արեգ, Սարգիս, Անի Գեւորգյաններին, Սերգեյ Գասպարյան, Դավիթ Վարդանյանին:

Մինչ այդ  քաղաքացիական հագուստով մի խումբ անձնինք փորձել են խոչընդոտել մարտի 1-ին կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի իրազեկումը: Նրանք առանց ներկայանալու հարձակվել են Կոնգրեսի ակտիվիստների վրա եւ փորձել են խլել նրանցից իրազեկող թռուցիկները: Փոքր-ինչ հեռվում կանգնած ոստիկաններն այդ ընթացքում լուռ հետեւում էին քաղաքացիական հագուստով անձանց գործողություններին: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին