Ուկրաինայի խորհրդարանում` նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշինչենկոն խոստացել էր լրագրողներին տեղեկացնել Յանուկովիչի գտնվելու վայրի մասին: Սակայն նա նշել է, որ անգամ ինքը տեղյակ չէ, թե որտեղ է այս պահին Յանուկովիչը:
Լրատվամիջոցներում տարբեր լուրեր են շրջանառվում: РБК- Украина-ն նշում է, որ Յանուկովիչի ինքնաթիռը վայրէջք է կատարել ԱՄԷ–ում՝ Ֆուջայրայի օդանավակայանում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Յանուկովիչը Խարկովում է: