▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր ալիքի շնորհիվ նախկին ԽՍՀՄ երկրներում կլինեն փոփոխություններ. Տիմոշենկոյի ելույթը Մայդանում

asparez.am-ը թարգմանաբար ներկայացրել է Ուկրաինայի նախկին վարչապետ, բանտարկությունից այսօր ազատված  Յուլիա Տիմոշենկոյի ելույթը  Մայդանում.

«Ես այնպես էի երազում ձեր աչքերի մեջ նայել, այնպես երազում էի տեսնել Ուկրաինական ժողովրդի մեջ այն ուժը, որ կարող է բան փոխել, դուք Ուկրաինայի իսկական հերոսներն եք: Թանկագիններս, երբ ես եկա Կիեւ, ես չկարողացա ճանաչել այս քաղաքը, բոլոր այս բարիկադները, սա ազատ մարդկանց Ուկրաինան է, որ դուք տվել եք մեզ բոլորիս, նվիրել եք մեզ, հնարավորություն եք տվել այլ Ուկրաինա տեսնելու: Նրանք ովքեր գլուխները դրեցին Մայդանի համար, հերոսներն են: Առաջինն ինչ արեցի` Գրուշչեւսկու փողոցն այցելելն էր, որտեղ զոհվել են Մայդանի պաշտպանները: Դեռ բանտում ես կարդացի, թե ինչքան մարդ է վերջին ճանապարհ դրել Մայդանի հերոսներին, նրանք մեզ ոգեւորել են գործերում ինչ նախաձեռնելու ենք ապագայում: Հերոսները չեն մահանում, ես վաստահ եմ, երբ սնայպերները կրակ էին բացում, երբ նրանք այդ մարդկանց սրտերին էին նշան բռնում, նրանք մեր սրտերին էին նշան բռնում, այդ գնդակները մնում են մեր սրտերում հավերԺ: Մեղավորները պիտի պատիժ կրեն: Մենք չենք կարղ ներել նրանց, ովքեր դա թույլ տվեցին, այլապես դա խայտառակություն կլինի: Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ամեն րոպե, երբ դուք բարիկադների վրա էիք եւ մահանում էիք մեր ազատության համար, ես ինձ էի անիծում, որ չեմ կարող ձեզ հետ լինել, միանալ ձեզ, ես վստահ եմ, որ դուք կարողացաք անել այն հնարավորը, որ լուծումը լիներ խաղաղ ճանապարհով, նրանք, ովքեր մահացան մեր ազատության համար, միշտ լինելու են դիկտատուրայի զոհերը, նրանց, ովքեր դավաճանեցին մեզ, մշտապես կհիշեցնենք, որ նրանք իրավունք չունեն նման բան անել: Մենք պիտի ավարտին հասցնենք այն, ինչ սկսել են, մենք պիտի մնանք Մայդանում, դուք Ուկրաինայի կենդանի ոգին եք, դուք պիտի մնաք այստեղ մինչեւ վերջ: Եթե որեւէ մեկը ասի ձեզ, թե դուք ավարտել եք գործը ու կարող եք տուն գնալ` չհավատաք:

Մենք տներով գնալու իրավունք չունենք, քաղաքական գործիչներն ու դիվանագետները չեն որոշում, մենք ենք որոշում ինչ է լինելու Ուկրաինայի ապագան: Միայն դուք կարող եք կանգնեցնել այս շարժումը, եւ սնայպերները պիտի իմանան, որ դուք իսկական վահաններ եք, եթե անգամ փորձեն սպանել ձեզ, դուք իսկական ուժ եք, դուք Ուկրաինայի լավագույն ներկայացուցիչներն են: Մենք չենք գողանալու եւ հարստանալու մեր քաղաքացիների հաշվին: Ձեր շնորհիվ ընկավ ռեժիմը: Երբ տեսնում էի, թե ինչպես էին մարդիկ ընկնում գնդակներից, արցունքներս չէի կարողանում զսպել, ես աղոթում էի, որ Աստված պահպանի Մայդանի պահապանների կյանքը:

Հարազատներս, դուք հերոսներ եք, ես միայն հիմա կարողացա հասկանալ, թե դուք ինչպես կարողացաք դիմագրավել, չնայած սպառնալիքներին եւ ճնշումներին, ձեր ալիքի շնորհիվ նախկին Սովետական Միության երկրներում կլինեն փոփոխություններ, այնտեղ, որտեղ դեռ դիտկատուրա է, կտեսնեն ձեր օրինակը եւ փոփոխություններ կանեն իրենց երկրներում...

Չէի ուզենա որեւէ րոպե կորցնել, կուզեի համոզվել, որ դուք երջանիկ եք, Փառք Ուկրաինային, Փառք Հերոսներին:»

 

Աղբյուր` asparez.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին