Ուկրաինայի նորանշնակ հայազգի ՆԳ նախարար Արսեն Ավագովը րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առավոտյան անհայտ խմբեր, որոնք զինված են ինքնաձիգերով և գնդացիրներով Սիմֆերապոլում գրավել են Ղրիմի Գերագույն Ռադայի շենքը: Տագնապով ոտքի են հանվել Ներքին զորքերի ամբողջ կազմը:
Քաղաքացիների միջև արյունահեղությունը կանխելու համար շրջափակվել է Ռադայի հարակից ողջ տարածքը: Ձեռնարկվել են նաև մի շարք միջոցառումներ հակազդելու ծայրահեղականների գործողությունները, քաղաքի կենտրոնում զինված առճակատումը թույլ չտալու համար:
Սադրիչները գործի են անցել. Սառ գլխով դատելու, առողջ ուժերի և ճիշտ գործողություների կոնսոլիդացիայի ժամանակն է»: