Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մայդանի ակտիվիստ, իրավապաշտպան Միխայիլ Լեբեդը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մահացել է Ռոստովի հիվանդանոցներից մեկում՝ սրտի կաթվածից:
Չնայած խիստ կասկածելի այս լուրը պաշտոնական որևէ աղբյուր դեռ չի հաստատում, բայց համացանցում ` հատկապես ուկրաինական ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից արդեն տարածվում է «մահացած» Յանուկովիչի լուսանկարը:
Շատերն այս լուրը ընդունել են որպես չար կատակ, սակայն «Левый берег»-ի լրագրողներին հաջողվել է կապ հաստատել Միխայիլ Լեբեդի հետ, ով հաստատել է իր խոսքերը:
Նշենք, որ Յանուկովիչի մահվան մասին Լեբեդի գրառումը մի քանի ժամում հավանել է 1063 մարդ:
Նշենք, որ համացանցում նույնիսկ արդեն շրջանառվում են վարկածներ. ըստ joinfo.ua-ի՝ քաղաքագետ Պավել Նուսը նշել է, որ Յանուկովիչին ամենայն հավանականությամբ լիկվիդացրել են ռուսական հատուկջոկատայինները: Քաղաքագետի խոսքով՝ Յանուկովիչը չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրները, ինչի համար Պուտինը ներել չէր կարող: