«Ժողովուրդը փոփոխություն էր ցանկանում, բայց չի կարելի անօրինական ձևով կատարել: Ես ամեն դեպքում հասկանում եմ Մայդանի ժողովրդին, չնայած չեմ ողջունում նրանց արաքը»,-Ուկրաինայի հարցով իր ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլ. Պուտինը` նշելով.
«Մենք չենք պատրաստվում և չենք պատերազմի ուկրաինացի ժողովրդի դեմ: Եթե մենք նման որոշում կայացնենք, ապա միայն ուկրաինացի քաղաքացիների պաշտպանության նպատակով»:
Անդրադառնալով Վիկտոր Յանուկովիչին` Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունից հեռացված նախագահ Վիկտոր Յանուկովիչը քաղաքական ապագա չունի` նշելով, որ դրա մասին նրան արդեն ասել է: Պուտինը հավելել է, որ Ուկրաինայում Յանուկովիչին կարող էին սպանել, եթե նա չլքեր երկիրը:
«Մահն ամենահեշտ ձևն է լեգիտիմ նախագահից ազատվելու համար»,- նշել է Պուտինը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներին, ապա Պուտինի խոսքով՝ այդ պատժամիջոցների հետեւանքների մասին պետք է մտածեն նրանք, ովքեր պատրաստվում են գործի դնել դրանք: «Պատժամիջոցները փոխադարձ վնաս կհասցնեն, այդ մաիսն պետք է մտածել: Մեր հասցեին հնչած ցանկացած սպառնալիք համարում ենք ոչ արդյունավետ ու վնասակար»,-ասել է ՌԴ նախագահը` հավելելով, որ նման պատժամիջոցներից վնասը փոխադարձ կլինի: