▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իզգոյի կարգավիճակ, որին դրական եզրակացություն է տվել մեր գերժամանակակից կառավարությունը

«Գովազդի մասին ՀՀ օրենքը հեռուստաընկերությունում արգելում է թունդ ալկոհոլային խմիչքների (բացի կոնյակից) գովազդը: Օրենքի փոփոխության կողմնակիցներն առաջարկում են հանել այդ արգելքը երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 6:00-ն: Նպատակը մեկն է` բարելավել հեռուստաընկերությունների ներկա վիճակը»,-ԱԺ-ում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` նշելով, որ այս դեպքում առաջանում են մի շարք հարցեր.

«Քաղաքակրթական-հայեցակարգային: Զարգացող աշխարհը գնում է մի ուղղությամբ, մենք հակառակ, հետ ենք գնում: Եվրոպայում, ԱՄՆ-ում և մի շարք երկրներում բացառված է թունդ խմիչքների գովազդը: Եվ, որքանո՞վ է ճիշտ` օրենք ընդունել` նկատի ունենալով մի քանի հեռուստաընկերությունների շահը»,-նշեց պատգամավորը` հարցնելով, թե արդյոք չե՞նք  անտեսում հանրության շահը, չե՞նք խրախուսում ոչ առողջ ապրելակերպը:

«Տարիներ առաջ ֆինանսների փոխանախարարը հարցրեց հանրային հեռուստաընկերության ղեկավարին, թե տարեկան գովազդից ինչքա՞ն եկամուտ են ունենում: Ասաց, թե 300.000 դոլար: Առաջարկեց բյուջեից լրացուցիչ 400.000 հատկացել` գովազդը հանրայինից հանելու պահանջով: Տեսնեիք` ոնց հրաժարվեց, ոնց ընդդիմացավ»:

Աղվան Վարդանյանին հետաքրքրեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի Առողջապահության նախարարությունը, ինչպե՞ս են քվեարկելու կին պատգամավորները:

«Վաղը Հայաստանի մասին ասելու են. Այդ երկրում հեռուստատեսությամբ թույլատրված է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը: Սա դաջվածք է: Իզգոյի կարգավիճակ, որին դրական եզրակացություն է տվել մեր գերժամանակակից կառավարությունը»,-եզրափակեց Աղվան Վարդանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին