▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թունդ ալկոհոլային խմիչքները կգովազդվեն.ԱԺ մեծամասնությունը կողմ քվեարկեց

Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Քվերակությունից առաջ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդնյանը 20-րոպե ընդմիջում խնդրեց:

Արդյունքում իրավիճակը չփոխվեց: 66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը ընդունվեց:

Քվեարկությունից հետո ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պահանջեց ևս մեկ անգամ ցույց տալ լուսատախտակը` քվեարկության արդյունքները դիտելու համար: Ապա տեղեկացրեց, որ խորհրդարանական այլընտրանքն ու ընդդիմադիր ուժերը չեն մասնակցել քվեարկությանը:

Նշենք, որ նախագծի նպատակն է` երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան ժամը 06:00-ն թույլատրել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին